Պրոդուկտ Ֆոտո

Control Print-ն իրականացնում է արտադրանքի պրոֆեսիոնալ լուսանկարահանում՝ ապահովելով բարձր որակ և հասանելի գնային առաջարկներ: Ձեզ ենք առաջարկում ցանկացած արտադրանքի թեմատիկ լուսանկարահանում մեր ֆոտոստուդիայում կամ ըստ Ձեր ցանկության ընտրված վայրում: Լուսանկարահանման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրվում է մեր կողմից:

Մենք իրականացնում ենք՝


Արտադրողական լուսանկարահանում

Խոշոր արտադրողական կետերի և արտադրական գործընթացի լուսանկարահանում: 
Լուսանկարահանումն իրականացվում է տեղում: Անհրաժեշտ պրոֆեսիոնալ տեխնիկան տրամադրվում է մեր կողմից: Տրամադրվող լուսանկարների քանակը կախված է ընտրված փաթեթից:


Պրոդուկտ ֆոտո

Հագուստի, կոշիկների, զարդերի և նման այլ իրերի լուսանկարահանում: 
Լուսանկարահանումն իրականացվում է կա՛մ մեր մասնագիտացված ստուդիայում, կա՛մ պատվիրատուի կողմից ընտրված վայրում: Տրամադրվող լուսանկարների քանակը կախված է ընտրված փաթեթից:


Վեբ կայքերի համար լուսանկարահանում

Օնլայն խանութների առք ու վաճառքի համար անհրաժեշտ լուսանկարների տրամադրում: Տրամադրվող լուսանկարների քանակը կախված է ընտրված փաթեթից:


Սննդի լուսանկարահանում

Ֆուդ սթայլինգ – ռեստորանների և սրճարանների բրենդինգի բաղկացուցիչ մասն է: Օգտագործվում է մենյուների մեջ, ինչպես նաև սոց. ցանցերում պոստեր անելու համար:
 Լուսանկարահանումները իրականացվում են կա՛մ մեր մասնագիտացված ստուդիայում, կա՛մ պատվիրատուի կողմից ընտրված վայրում: Տրամադրվող լուսանկարների քանակը կախված է ընտրված փաթեթից:


    Нет результатов.