Գրքերի տպագրություն


Ծանոթանալ ծառայություններին:


Oֆսեթ տպագրությունը հանդիսանում է գրքեր տպագրելու ավանդական եղանակներից մեկը, որը բարձր որակի և արդյունավետության շնորհիվ այժմ դարձել է գլխավորը: Գրքերի օֆսեթ տպագրությունը ամենից առաջ ապահովում է տպագրվող նյութի բարձր որակը, ինչպես նաև մանր պատկերների պարզությունն ու գունային երանգների ամբողջական փոխանցումը: Օֆսեթ տպագրության ժամանակ գունավոր պատկերը տպագրվում է չորս հիմնական գույների համադրությամբ, CMYK եղանակով՝ կապույտ, դեղին, վարդագույն և սև: Բոլոր երանգները ստացվում են այս գույների միախառնման արդյունքում: Օֆսեթ տպագրության ժամանակ լրացուցիչ նաև հնարավոր է լաքի օգտագործում: