Արտաքին գովազդի և պոլիգրաֆիայի առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2018 թվականի Սեպտեմբերի 27-29-ը կայացավ արտաքին գովազդի և պոլիգրաֆիայի առաջին միջազգային մասնագիտացված Arm Sign Expo ցուցահանդեսը:

Control Print ընկերությունը, հանդիսանալով ցուցահանդեսի գլխավոր հովանավորը, մեծ պատասխանատվությամբ է մոտեցել կազմակերպչական աշխատանքներին:

Այս ցուցահանդեսը մեծ իրադարձություն էր արտաքին գովազդի և տպագրության ոլորտում, այդ իսկ պատճառով մի շարք տպարաններ և նման կազմակերպություններ չկարողացան բաց թողնել այդ իդեալական հնարավորությունը:

Լինելով ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ երեք օրերի ընթացքում Control Print-ը կարողացավ լավագույն կերպով ներկայացնել տպարանը, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերներ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանն իր ելույթում տնօրեն Հայկ Պետրոսյանը նշեց, որ Control Print-ը բարձր է գնահատում Prom Expo LLC-ի կողմից ընձեռնված հնարավորությունը և միշտ բաց է նորանոր համագործակցության առաջարկների համար:

Էքսպոյի հիմնական նպատակներից էր խթանել տպագրությունը Հայաստանում և նորովի կերպով ներկայանալ արտասահմանյան գործընկերներին:


Սիրով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք օրերի ամենահիշարժան պահերը: