Այն ամենը, ինչ պետք է իմանալ լայնաֆորմատ տպագրության մասին

Գրեթե բոլորս ամեն օր առնչվում ենք լայնաֆորմատ տպագրության հետ, բայց քչերս ենք տեղյակ դրա մասին: ControPrint-ի մեր բլոգում այսօր կպատմենք տպագրության այս տեսակի մասին՝ ինչով է այն տարբերվում սովորական տպագրությունից և որտեղ կարող է օգտագործվել:
 
Եվ այսպես, լայնաֆորմատ տպագրությունը բառի բուն իմաստով լայն ֆորմատի տպագրություն է, բարձր որակի, իրականացվում է մեծ չափսերով մակերևույթների վրա: Այսպիսի տպագրություն կատարվում է հատուկ լայնաֆորմատ տպիչ սարքերի միջոցով, որոնք լինում են 2 տեսակի՝ սոլվենտ և էկո սոլվենտ՝ համապատասխանաբար արտաքին գովազդի և ինտերիերի համար:
 
Սկսենք արտաքին գովազդից: Այստեղ պետք է հիշել այն ամենը, ինչ երբևէ տեսել եք քաղաքի ամենաբանուկ փողոցներով քայլելիս՝ բոլոր գովազդային ստենդները, լուսավորվող վահանակները (Billboard), լայթբոքսերը, խանութների անվանումները՝ ծավալային տառերի տեքսով, ցուցափեղկերին փակցված զեղչերի ու հատուկ առաջարկների մասին ազդարարող ինքնակպչունները և իհարկե տարբեր գրություններով, լոգոներով պատված մեքենաները:
 
! Գովազդի այս տարբերակը ընտրելիս պետք է հնարավորինս ուշադիր լինել, որպեսզի տպագրությունը լինի բարձր կետայնությամբ, բարձրակարգ նյութերով:
 
Ինչու՞. Քանի որ գովազդային ցուցանակներն ու վահանակները, մեծամասամբ, տեղադրված են դրսում՝ առանց հատուկ պաշտպանիչ կոնստրուկցիաների, դրանք ուղղակիորեն գտնվում են եղանակային բոլոր փոփոխությունների կենտրոնում՝ արևի ամենավառ ճառագայթներից մինչև անձրև, կարկուտ ու ձյուն:
 
Հետևապես գերխնդիր է որակյալ նյութերով տպագրություն իրականացնելը՝ սա վերաբերում է ինչպես ներկերին, որոնք ապահովում են պատկերի ու գրության վառ տեսքը և երկարակեցությունը, այնպես էլ հիմքին՝ այն նյութին, որի վրա տպագրվելու է գովազդը:
 
Ինչ վերաբերում է ինտերիերի ձևավորման համար նախատեսված լայնաֆորմատ տպագրությանը, այս տարբերակի շնորհիվ կարող են իրականանալ դիզայնի հետ կապված բազմաթիվ ցանկություններ ու գաղափարներ՝ տպագրություն կտավի, սալիկների, ապակիների, շերտավարագույրների, պաստառների և այլ հարթ մակերևույթների վրա:
 
Բարձր որակն ու վառ գույներն այս դեպքում էլ կարևոր են այնքանով, որ պատկերը գտնվում է աչքին մոտ և նույնիսկ փոքրիկ թերություները միանգամից կնկատվեն:
 
Տպագրության այս տեսակը թույլ է տալիս ուզածիդ պես ձևավորել օֆիսային տարածքներ, հեռուստատեսային տաղավարներ, բնակարաններ:
 
Արդյունքում՝ լայնաֆորմատ տպագրությունը տպագրության այն տեսակն է, որը առանձնանում է իր մեծ ծավալով և բիզնեսի տեսանկյունից անփոխարինելի լինելու հետ մեկտեղ այն նաև հիանալի ժամանակակից միջոց է թրենդային ձևավորում իրակնացնելու համար: