5 բան, որ պարտադիր պետք է վերցնել էքսպո ցուցահանդեսին մասնակցելիս


Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են մասնակցում տարբեր տեղական ու միջազգային էքսպո ցուցահանդեսների, որոնք պոտենցիալ գործընկերներ ու հաճախորդներ գտնելու լավագույն տարբերակներից են։

Եթե գոնե մեկ անգամ մասնակցել եք էքսպո ցուցահանդեսի, վստահաբար երկար եք մտածել այն հարցի շուրջ, թե ի՞նչ է պետք անպայման ունենալ ու ինչպե՞ս ճիշտ ներկայանալ էքսպոյի ժամանակ, որպեսզի արդյունքները լինեն գոհացուցիչ և արդյունավետ։

Մեր բլոգում այս անգամ անդրադարձել ենք տպագրական TOP նյութերին, առանց որոնց ուղղակի անհնար է պատկերացնել բիզնեսի գրագետ ներկայությունը expo ցուցահանդեսում։





1․ Այցեքարտեր (բնականաբար, էլ ու՞ր առանց դրանց)։ Այս կետով արագ ենք անցնում, քանի որ յուրաքանչյուրն էլ գիտակցում է այցեքարտի կարևորության մասին։ Սրանք բիզնեսի մասին պատմելու և խոսակցությունների արանքում պոտենցիալ գործընկերեներին փոխանցելու միջոցով լավագույն հիշեցումներն են, որոնք հետագայում մեծ համագործակցությունների բանալի կարող են լինել։


2․Roll Up կամ X բաններ։ Այսպիսի ստենդները նույնիսկ հեռու տարածությունից միանգամից ուշադրություն գրավելու և Ձեր բիզնեսի մասին հետաքրքրություն առաջացնելու ամենահարմար գործիքն են։ Տպագրատներում կարելի է գտնել ինչպես ստանդարտ չափսի կոնստրուկցիաներ, այնպես էլ պատվիրել Ձեր տաղավարին համապատասխան ստենդ, որը կլինի մաքսիմալ գրավիչ, տեսանելի և կաշխատի հօգուտ Ձեզ:

 
3․Բուկլետներ, կատալոգներ, թռուցիկներ (ֆլայեր)։ Բիզնեսի մասին կարճ ու գրավիչ պատմող այս նյութերը Ձեր բրենդով հետաքրքրվողների համար հիանալի միջոց կլինեն ավելի մանրամասն ու խորությամբ ուսումնասիրելու արտադրանքը կամ ծառայությունները։ Որքան պարզ և օրիգինալ լինեն այս նյութերը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մարդիկ իրենց հետ տուն կտանեն։


4.Ցուցանակներ: Ցուցահանդեսների ժամանակ նախընտրելի է իրականացնել հատուկ ակցիաներ, խաղարկություններ, որոնք ներգրավում են մեծ լսարան՝ հետաքրքրություն առաջացնելով հնարավորինս շատ մարդկանց մոտ: Դրանց իրականացման լավագույն տարբերակները ցուցանակներն են, որոնք կտեղեկացնեն Ձեր այս կամ այն ակցիայի մասին:


5․ՆՎԵՐՆԵՐ՝ բրենդային հուշանվերներ։ Ձեր բիզնեսով արդեն իսկ հետաքրքրված հաճախորդների կամ  գործընկերերի համար հաճելի կլինի նվեր ստանալ Ձեր լոգոյի տպագրությամբ գրիչներ, նոթատետրեր, բաժակներ, շապիկներ, գլխարկներ կամ կրծքանշաններ կամ այլ թեմատիկ աքսեսուարներ։ Փաստն այն է, որ բրենդը սիրող ու հավատարիմ հաճախորդները դառնում են լավագույն դեսպանները բիզնեսի հետագա առաջխաղացման համար։