Ինքնակպչուն փայլուն
Ծանոթանալ ծառայություններին:
Ինքնակպչուն փայլուն 100,80 միկրո, 120-150գ.
Քաշ
Միկրո
ինքնակպչուն չափ
Ինքնակպչունները համարվում են փոքր և միջին չափսերի արտաքին գովազդ պատրաստելու լավագույն միջոցներից։ Ինքնակպչունների վրա տպագրությունն իրականացվում է շատ արագ, իսկ գունային գամմայի բազմապիսիությունը հնարավոր է դարձնում ամբողջապես իրականացնել Ձեր մտահաղացումները։
Նման գովազդը կարելի է հեշտությամբ ամրացնել ապակիների վրա, իսկ հեռացնելը նույնքան հեշտ և անվնաս է։
Ինքնակպչունի վրա տպագրությունը շատ երկարակյաց է, և նույնիսկ ամենադաժան եղանակային պայմաններում այն պահպանում է իր նախնական տեսքն ու կայուն գույները։
Նման տպագրությունը թույլ կտա ժամանակակից կերպով ձևավորել ցանկացած տաղավար, տեղադրել Ձեր գովազդը տրանսպորտային միջոցների վրա և ներսում։ Գովազդը կարելի է տեղադրել խանութների ցուցափեղկերի և շինությունների ճակատների վրա։
ControlPrint-ում կարող եք ձեռք բերել թափանցիկ, փայլուն և անփայլ բարձրորակ ինքնակպչուններ։