«Վաճառում եմ ստրուկներ». Արտաքին գովազդի առաջին օրինակները
Գրավոր առաջին գովազդը Լոնդոնում պահպանվող եգիպտական պապիրուսն է «վաճառում ենք ստրուկներ» գրությամբ:

Սակայն արտաքին գովազդի առաջին գովազդային ցուցանակն ընդունված է համարել մեր թվարկությունից 500 տարի առաջ Հին Եգիպտական Մեմֆիս քաղաքում հայտնաբերված քարե սյունը, որի վրա Մինոս անունով մեկը գրել է. «Այստեղ ապրում եմ ես՝ Կիպրոս կղզուց Մինոսը, օժտված եմ աստվածային շնորհով՝ վերծանում եմ երազներ համեստ վճարի դիմաց»:


Համաձայնեք, որ սա  ոչ միայն ժամնակակից արտաքին գովազդի սկզբնակետն է, այլ նաև հակիրճ ու բովանդակալից քոփիրայթինգի օրինակներից մեկը: ))

Իհարկե իսկական «մտածված» արտաքին գովազդը հնարավոր չէր լինի պատրաստել առանց Գուտենբերգի գյուտի՝ տպագրական մեքենայի ստեղծման: Առաջին բիլբորդները հայտնվեցին Ամերիկայում 20-րդ դարի սկզբին:


Այսօր արդեն արտաքին գովազդն այնքան է ընդլայնել իր հնարավորությունները, շուկան այնքան հագեցած է տպագրական և գովազդային բազմաթիվ ընկերություներով, որ ոլորտում հնարավոր է մնալ և գրավել առաջատար դիրքեր միայն ստեղծարար միտք ցուցաբերելու և բարձր որակ ապահովելու դեպքում:


Պատվիրեք Ձեր արտաքին գովազդը Control Print տպարանում:
Մեզ վստահում են լավագույնները: