Տպագրական նյութեր. բարձր որա՞կ, թե՞ ցածր գին


Տպագրական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող ընկերությունների համար մեծ կարևորություն ունի «ինչպե՞ս խնայել» հարցը:


Տարբերակները շատ են, դրանցից մեկը էժան հումք գնելն է, սակայն նման խնայողությունը թվացյալ է:


Նյութերը և սարքավորումները պետք է գործեն «դի՛ր և մոռացի՛ր» սկզբունքով: Իրական շահույթ ապահովում են բարձրորակ նյութերն ու սարքավորումները, որոնց շնորհիվ կարելի է նվազեցնել տպագրվող նյութերի ինքնարժեքը:


Տպարանները շատ լավ գիտակցում են, որ նույնիսկ մեկ խոտան տպաքանակը կարող է հանգեցնել ոչ միայն միանգամյա կորուստների, այլև հանդիսանալ գործընկերոջը կորցնելու պատճառ, ինչն, իհարկե, շատ ավելի վատ է: Այս դեպքում ռիսկերը մեծ են և էժանագին հումք ձեռքբերելով, իբրև թե «խնայելով»՝ վտանգվում է ողջ ընկերության հետագա զարգացումն ու գործունեությունը:


10 տարուց ավելի լինելով տպագրական ոլորտում և հանդիսանալով առաջատարներից մեկը՝ Control Print-ը տպագրական ծառայություններ մատուցելուց բացի ներմուծում է լայնաֆորմատ տպագրության համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ՝ Հայաստանի նորաբաց և վաղուց գործող տպարաններին առաջարկելով միայն որակյալ արտադրանք:


Control Print-ն իր առաքելությունն է համարում ներդրում ունենալ հայաստանյան տպագրական ոլորտում, լինել վստահելի գործընկեր: Տպարանը համագործակցում է արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ, որոնք հանդիսանում են տպագրական ոլորտի միջազգային լավագույն ներկայացուցիչները, ուստի վաճառվող նյութերի բարձր որակն ու երկարակեցությունը երաշխավորվում են:


Լայնաֆորմատ տպագության համար անհրաժեշտ նյութերի լայն տեսականին վաճառվում է հնարավորինս մատչելի գներով:


Յուրաքանչյուր տպագրական աշխատանքի համար անհրաժեշտ է առանձին նյութ՝ թուղթ, բաներ, կտավ և այլն, որը հնարավոր է գտնել այստեղ: Առաջարկվում են ցուցանակներ, ապակու վրա  և այլ տպագրություն անելու համար անհրաժեշտ նյութեր, թղթեր, բաներներ, կտավներ, վինիլներ, սքրոլերներ, ինքնակպչուններ, ներկեր, ինչպես նաև մաքրման հեղուկներ:


Տպագրական նյութերից բացի վաճառվում են նաև գովազդային կոնստրուկցիաներ՝ իքս բաներներ, ռոլափներ, պրոմո սեղաններ, դրոշներ և այլն: