Ինչպե՞ս կօգնեն սթիքերները բարձրացնել Ձեր բիզնեսի իմիջը և վաճառել ավելի շատ

Տիպերի մասին բոլորդ եք լսել, չէ՞։ 
Վստահաբար կլինեն նույնիսկ նրանք, որոնք հիշում են ծամոնի կամ շոկոլադի տուփից հանվող այդքան սիրելի տիպերը ու զգացած բերկրանքը։
Պարզվում է, որ մանկական անկեղծ երջանկություն առաջացնելուց բացի տիպերը կարող են շատ կարևոր նշանակություն ունենալ ու խթանել Ձեր բիզնեսն ու վաճառքները։

Եվ այսպես տիպերը՝ նույն ինքնակպչունները կամ սթիքերները, մի կողմից կպչուն և մյուս կողմից որևէ դիզայնով, գրվածքով, լոգոյով կամ պատկերով տարբեր չափսի ու ձևի թղթեր են, որոնց կիրառման ոլորտները բազմազան են։ 

Հիմա անցնեք գլխավոր հարցին. օգնու՞մ են ինքնակպչունները բիզնեսի առաջխացմանը և եթե այո՝ ԻՆՉՊԵ՞Ս։

Միանգամից պատասխանում ենք․ ԱՅՈ, ՕԳՆՈՒՄ ԵՆ։

Եթե փնտրում եք արագ, մատչելի ու հեշտ մարքեթինգային միջոց, միանշանակ պետք է դիտարկել սթիքերները:

Ինքնակպչունները ամենուր են՝ 
շենքերի պատերին, 
այգիներում, 
մեքենաների, 
սմարթֆոնների,
Նոութբուքների վրա, 
ավտոբուսների/մետրոյի ապակիներին, 
դռներին, 
սրճարաններում, 
խանութներում և այլն։ 

Իմանալով ձեր թիրախային լսարանը՝ սթիքերները կարող եք փակցնել այն վայրերում, որտեղ նրանք ամենից շատ են լինում։ Գնումների ժամանակ, հավատացեք, որ հաճախորդը առաջինը հիշելու է հենց այն բրենդը, որը անընդհատ տեսնում էր իր շրջակայքում։

Շնորհիվ «ամենուրության» սթիքերները լավագույն միջոց են նորություն հայտնելու, լսարանին սպասման մեջ պահելու ու ռեզոնանս ստեղծելու։ Սա ի դեպ վերաբերում է նաև տարբեր համերգներին, միջոցառումներին, ներկայացումներին ու հաղորդումներին։ Իսկ սթիքերների դիզայնը այն է, որտեղ երևակայութանը կարելի է անսահման ազատություն տալ ու ստեղծել շատ օրիգինալ ու հիշվող գրություններ ու նկարներ։

Շատ լավ մարքեթինգային քայլ կլինի նաև բրենդային ու յուրահատուկ ինքնակպչուների հավաքածու ստեղծելն ու հաճախորդներին նվիրելը։ Բրենդին լոյալ հաճախորդները հաճույքով դրանք կփակցնեն իրենց սմարթֆոնին, նոութբուքին, ինչով էլ կպատմեմ ձեր մասին իրենց ընկերներին ու ծանոթներին։
Շատ խոշոր կազմակերպություններ վաղուց հաջողությամբ կիրառում են այս մեթոդը։ 

Ի դեպ, նոր հաճախորդներ գտնելու ու նրանց լոյալ դարձնելու համար էլ օգտակար կլինեն սթիքերները։ Առաքված ապրանքը ստանալիս հաճելի անակնկալ կլինի բրենդավորված ու սրամիտ տիպերի փաթեթ ստանալը (փոքր կազմակերպությունները կարող են նվիրել հատուկ տոներին՝ թեմատիկ տարբերակով)։ Վստահ եղեք, որ հետագայում կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել հատուկ իրենց սիրելի բրենդի ստեղծած սթիքեր փաթեթների համար։

Դե իսկ որքան ինքնատիպ, ստեղծագործ, սրամիտ ու հումորային գրություններով ու պատկերներով լինի ինքնակպչունի դիզայնը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն կգրավի շատ մարդկանց։

Երևակայությանը լիարժեք ազատություն կարելի է տալ, քանի որ տպագրական ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր տիպի, չափսի, որակի, փայլուն ու անփայլ, բարձր որակի սթիքերներ։