Հագուստին ամրացվող բեյջերն ու դրանց համար նախատեսված հատուկ մագնիսներն ընկերության ֆիրմային ոճի և աշխատանքային մշակույթի կարևոր մաս են: Բեյջերը ոչ միայն հավելյալ տեղեկություն են հայտնում ընկերության մասին, այլև ավելի հարմար են դարձնում հաճախորդների հետ շփման գործընթացը։
Բեյջերը կարող են լինել անվանական, ընդ որում կրողի անունը կամ անհրաժեշտ այլ տեղեկություն գրվում է լազերային սարքավորումների օգնությամբ: Բացի այդ լինում են նաև հատուկ «պատուհանիկով» բեյջեր, որտեղ տեղադրվող անվանական թերթիկն անհրաժեշտության դեպքում կարող է հեշտությամբ փոփոխվել:
Մագնիսով բեյջերի գլխավոր առավելությունը պարզ և հարմար օգտագործումն է: Ի տարբերություն ասեղով ամրացվող բեյջերի՝ մագնիսով բեյջերը չեն փչացնում հագուստը: Մեր տպարանում պատրաստվող բեյջերն ամրացվում են ամուր մագնիսներով, հարմար և հեշտ են օգտագործման համար:
Քանակ | Գին |
1 հատ | 462 ֏ |
Շնորհակալություն կարծիքի համարԹիմ՝ Control Print