Պրոֆեսիոնալ հումքը հանդիսանում է որակյալ տպագրության գրավականը: Ուստի չափազանց կարևոր է տպագրական նյութերը ձեռք բերել ոլորտի վստահելի և մասնագիտացված ներկայացուցիչներից: 

Control Print տպարանն իրականացնում է տպագրական նյութերի ներմուծում և վաճառք Հայաստանում։ Այստեղ կարող եք ձեռք բերել լայնաֆորմատ տպագրության համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ, որոնք Հայաստան են ներկրվում մեր արտասահմանյան գործընկերներից: 

Մեր օնլայն խանութում կգտնեք լայնաֆորմատ, օֆսեթ և թվային տպագրության համար անհրաժեշտ բաններներ, ինքնակպչուն, ցանց բաններներ, ցանց ինքնակպչուն, ֆիլմ, թուղթ, կտավ, սքրոլլեր, կոնստրուկցիաներ։ Այս ամենի հետ մեկտեղ, Control Print տպարանի օնլայն խանութում ներկայացված է պրոֆեսիոնալ տպագրության համար նախատեսված ներկերի և մաքրող նյութերի լայն տեսականի։