Պարզ համարձակ վեկտորներ, սպիտակ եզր, նույն հաստության գծեր։ Թեմաները տարբեր են, փաթեթի կառուցվածքը՝ նույնը։
Դիզայների առաջադրանքը
Յուրաքանչյուր մասնագիտության համար մշակել 12 բնօրինակ պատկեր՝ ստորև նշված ցուցակով։
Կիրառել նույն 3 A6 թերթի ցանցը։
Փաթեթի պիտակի և քարտի վրա փոխել միայն թեման ու գլխավոր նշանը։
Ապրանքների վրա չտեղադրել Control Print-ի լոգոն կամ անվանումը։ Կարելի է օգտագործել միայն մերչի օրնամենտները։ Լոգոն կիրառել միայն փաթեթավորման վրա։
Տեխնիկական հղում՝ հաջորդ փուլի համար
Առավելագույն արտաքին կտրման բջիջը՝ 42×58 մմ։
Սկզբում՝ ամբողջական liner-ով kiss-cut թերթեր։
Վերջնական նյութն ու cutline-ը հաստատվում են նմուշով։
Ապրանքների վրա չտեղադրել Control Print-ի լոգոն կամ անվանումը։ Կարելի է օգտագործել միայն մերչի օրնամենտները։ Լոգոն կիրառել միայն փաթեթավորման վրա։
Ընդհանուր ոճ: Bold, պարզ վեկտոր, ոչ ֆոտոկոլաժ։ Սպիտակ եզր՝ առաջարկվող 2 մմ։ Գծերը և ներսի մանր բացակները՝ նախնական նվազագույն 0.5 մմ, նուրբ ելուստները վերացնել։ Cutline-ի ֆիզիկական հանդուրժողականությունը՝ ըստ փորձանմուշի։
DESIGNER գույներ: Cobalt #2849A5, orange #CC542D, lilac #ADA2D3, butter #F2CD61 և charcoal #24251F։ Առավելագույն 3–4 հիմնական գույն մեկ հավաքածուում։
DEVELOPER գույներ: Charcoal, cobalt, lilac և warm white։ Սեփական սիմվոլներ ու տեքստ, առանց տեխնոլոգիական ընկերությունների լոգոների։
ARCHITECT գույներ: Terracotta #CC542D, charcoal, sage #DCE3D3, warm white։ Չափագրության մոտիվները պետք է լինեն դեկորատիվ, ոչ կիրառելի չափման գործիք։
Սերիայի կառուցվածք: Յուրաքանչյուր թեմա՝ 12 պատկեր, նույն երեք թերթի ցանցը, նույն C6 փաթեթի grid-ը։ Հաճախորդը ընտրում է մասնագիտությունը, հավաքածուի պարունակությունը չի հավաքում մեկ-մեկ։
Բրենդային շերտ: Օգտագործել կցված ճիշտ լոգոն՝ առանց ձևի կամ գույների փոփոխության։ Փաթեթին կիրառել մերչի նարնջագույն շրջանները, կիսաշրջաններն ու բարակ գծերը՝ որպես զուսպ շեշտ։
Հիմք: Հաստատվող սպիտակ վինիլ՝ լափթոփի արտաքին մակերևույթի համար։ Փորձարկել սոսնձի հեռացումն ու մնացորդը։
Ծածկույթ: Մատ լամինացիայի փորձանմուշ։ Հոլոգրաֆիկ, թափանցիկ, epoxy և առանձին die-cut տարբերակները այս առաջին բազայի մեջ չեն։
Կտրում: Kiss-cut ուրվագծով, երեք A6 թերթը liner-ով ամբողջական։ Յուրաքանչյուր վեկտորին առանձին փակ cut path՝ առանց կրկնվող գծերի։
Օգտագործում: Լափթոփի կազմ, նոթատետր, այլ փորձարկված հարթ մակերևույթ։ Ջերմաստիճանի, արևի կամ ջրի դիմացկունություն չխոստանալ առանց նյութի ստուգման։
Կառուցվածք: Նույն պատրաստի C6 ծրարը՝ 114×162 մմ, ներսում 3 A6 թերթ + A6 քարտ։ Կրկնակի հավաքածուի 6 թերթի տեղավորումը առանձին ստուգել։
Առջևի պիտակ: 90×125 մմ, հաստատված լոգո, «Իմ մասնագիտությունը», մեծ DESIGNER / DEVELOPER / ARCHITECT, մեկ մեծ տարբերակիչ նշան, «12 ստիկեր • 3 թերթ»։
Հետևի տեքստ: «12 ստիկեր՝ քո առօրյայից։ Մաքրիր ու չորացրու մակերևույթը, զգուշորեն պոկիր և կպցրու։ Սկզբում փորձիր փոքր հատվածում»։ Նշել մասնագիտությունը և SKU suffix՝ DES / DEV / ARC։
Փակող պիտակ: Ø20 մմ։ Մի գույն, համապատասխան մասնագիտական նշան։ Միայն մի հատ՝ flap-ը փակելու համար։
Քարտ: Առջևում՝ հավաքածուի 12 մոտիվների փոքր preview և թվագրված ցուցակ, հետևում՝ կիրառման հրահանգ։ Այս քարտը չի կարելի շփոթել որպես լրացուցիչ ստիկերաթերթ։
Պատրաստել DESIGNER-ի 12 վեկտորը և հաստատել մեկ ընդհանուր գունային/գծային լեզուն։
Կազմել 3 A6 թերթ՝ 4 հատով, յուրաքանչյուր cutline-ը պահելով իր բջջի սահմանում։
Նույն master ցանցի վրա կառուցել DEVELOPER և ARCHITECT տարբերակները։
Տպել, լամինացնել, kiss-cut, A6 trim։
Ստուգել 12 տարբեր պատկեր՝ առանց կրկնության, ավելացնել քարտն ու փաթեթավորել ըստ մասնագիտության։
Առկա են 12 տարբեր պատկեր և ճիշտ մասնագիտական թեմա։
Cutline-ը փակ է, մեկական, առանց կրկնվող հանգույցների կամ ինքնահատման։
Սպիտակ եզրը տեսողական հավասար է, նուրբ ելուստները չեն պոկվում։
Տեքստը և հայերենը սրբագրված են, տառատեսակների արտոնագրերը ճշտված։
Մակերևույթի վրա կպչում և հեռացում՝ հաստատված նմուշի համեմատ։
Յուրաքանչյուր ստիկերի առանձին master, PNG/WebP preview և cut path
Web՝ թեմայի ամբողջ պարունակություն, լափթոփի օրինակ, կպցնելու խոշոր կադր, փաթեթ
Նախորդ 35–70 մմ ազատ չափերի փոխարեն V1-ում ամեն ստիկերի արտաքին cutline-ը տեղավորվում է առավելագույնը 42×58 մմ բջջի մեջ։ Սա պահում է նույն A6/C6 փաթեթավորումն ու արագ խմբաքանակային արտադրությունը։
Մեկ հավաքածու՝ 12 հատ։ Երկու տարբեր մասնագիտություն՝ 24 հատ՝ նույն արտադրական հոսքով։ Նոթատետրով հավաքածուում օգտագործել նույն 12-հատանոց DESIGNER փաթեթի թերթերը, առանց նոր դիզայն մշակելու։