Ներկայանալ փոքր տարածքում
Ռոլափ կամ X-banner՝ հիմնական հաղորդագրության համար, բուկլետ և այցեքարտ՝ հանդիպումից հետո կապը պահելու համար։ Սկսեք տարածքի չափից և տեղափոխման պայմաններից։
Ցուցահանդեսի տաղավարից մինչև հյուրի ձեռքին հասնող բուկլետը․ ընտրեք իրար լրացնող լուծումներ ձեր տարածքի, նպատակի և միջոցառման օրվա համար։
Քննարկել ամբողջ առաջադրանքը →Ռոլափ կամ X-banner՝ հիմնական հաղորդագրության համար, բուկլետ և այցեքարտ՝ հանդիպումից հետո կապը պահելու համար։ Սկսեք տարածքի չափից և տեղափոխման պայմաններից։
Պրես վոլ, բաներ կամ Pop Up՝ ըստ կադրի ու տարածքի։ Նախ ճշտեք լայնությունը, բարձրությունը, լուսավորությունը և կառուցվածքը տեղադրելու հնարավորությունը։
Տաղավարի կառուցապատում, ցուցանակներ, ներկայացման ստենդեր, բեյջեր և տպագիր նյութեր՝ մեկ բրենդային ոճով։ Պատրաստ նախագիծ ունենալու դեպքում ուղարկեք այն։
Ավելացրեք անհրաժեշտները մեկ ընդհանուր հարցման մեջ կամ ուղարկեք ամբողջ առաջադրանքը ներքևում։


Այցեքարտերի թվային և օֆսեթ տպագրություն Երևանում՝ հանդիպումների, թիմերի և ցուցահանդեսների համար։ Թվային տարբերակի համար օգտվեք հաշվիչից, օֆսեթ պատվերի համար ուղարկեք հարցում։

Ծառայություններն ու առաջարկները ներկայացրեք հարմար ծալվող ձևաչափով։

Ընտրեք տեսակը, չափը և նյութը։
1 տարբերակ
Ամբողջական ցուցադրական տարածք՝ ըստ ձեր նախագծի։

Ընտրեք տեսակը, չափը և նյութը։
4 տարբերակ

Ուղիղ Pop-Up ֆոն՝ ցուցահանդեսի, շնորհանդեսի, միջոցառման և ֆոտոգոտու համար։ Մեկ ամբողջական Frontlit banner-ը Velcro-ով ամրացվում է բացվող կոնստրուկցիային։ Ընտրեք պատրաստի միակողմանի համակարգ՝ տպագրությամբ։

Տպագիր հարթ Press Wall՝ միջոցառումների, շնորհանդեսների, հարցազրույցների և լուսանկարների ֆոնի համար։ Ընտրեք գնում կամ վարձակալություն․ երկու դեպքում էլ բաների տպագրությունն ու ամրացումը ներառված են։ Բաները ամբողջությամբ ձգվում է և ծածկում կարկասը․ առջևից տեսանելի մետաղական շրջանակ չկա։

Տպագրված բաներ՝ գովազդի, միջոցառման, ցուցանակի կամ լուսավորվող մակերեսի համար։ Ընտրեք նյութը, մուտքագրեք պատրաստի չափն ու քանակը և տեսեք տպագրության ու հետմշակման հաշվարկը։

Վարձակալեք 30 սմ խորությամբ մետաղական ցուցահանդեսային պատ՝ մեկ կամ երկու երեսի բաներային տպագրությամբ։ Հարմար է ցուցահանդեսի, միջոցառման և բրենդավորված ֆոտոգոտու համար։ Կողային հատվածների փակումը ներառված է։

Սթիքերներ և պիտակներ՝ փաթեթավորման, բրենդավորման, նվերների և միջոցառումների համար։ Ընտրեք A5 հավաքածուն՝ գինը տեսնելու համար, կամ նկարագրեք անհատական պատվերը։

Բրենդավորված կորպորատիվ նվերներ աշխատակիցների, գործընկերների և միջոցառումների համար՝ ներառյալ ստվարաթղթե տուփերով հավաքածուներ։ Բաղադրիչները, փաթեթավորումն ու լոգոյի կիրառումը համաձայնեցնում ենք ըստ ձեր նպատակի, քանակի և բյուջեի։

Լոգոյով տոպրակի առաջարկի համար նշեք չափը, քանակը, նյութն ու բռնակի տեսակը։ Պատրաստի հիմքի վրա տպագրությունն ու պատվերով պատրաստումը գնահատվում են առանձին՝ առաջադրանքի հիմքով։
Եթե դեռ չգիտեք նյութը կամ ամբողջ ցանկը, նկարագրեք ձեր նպատակը․ կօգնենք կազմել առաջարկը։
Գինն ու ժամկետը համաձայնեցնում ենք քանակը, նյութերը և աշխատանքի ծավալը ճշտելուց հետո։ Նկարները աշխատանքի օրինակներ են, հավաքածուի հաստատված բաղադրություն չեն։
Առաջարկում առանձնացնում ենք արտադրությունը, տեղափոխումը, տեղադրումն ու ապամոնտաժը։ Ներառված աշխատանքները նախապես համաձայնեցնում ենք։
Այո․ ուղարկեք լոգոն, նպատակը և օրինակները։ Դիզայնի աշխատանքի ծավալը և արտադրության պատրաստ ֆայլերը համաձայնեցնում ենք առանձին։