Մեր մասին
20 տարվա փորձ։ Նոր հնարավորություններ։
2006 թվականից Control Print-ը տպագրական և գովազդային լուծումներ է ստեղծում Հայաստանի և արտասահմանյան ընկերությունների համար։ 2026-ին նշում ենք մեր 20-ամյակը՝ նոր կայքով և զարգացման նոր փուլով։
Մեր աշխատանքի հիմքում թիմն է՝ դիզայներները, նախատպագրության և արտադրության մասնագետները, մենեջերները։ Յուրաքանչյուր նախագծում կարևորում ենք մանրուքները՝ նյութի ընտրությունից ու ֆայլի պատրաստումից մինչև տպագրություն և տեղադրում։
Իրականացնում ենք թվային ու օֆսեթ, լայնաֆորմատ և UV տպագրություն, արտաքին գովազդ, ցուցահանդեսային տաղավարների կառուցապատում, կորպորատիվ նվեր տուփերի դիզայն և պատրաստում։ Տպագրում ենք նաև հագուստի, գլխարկների ու կտորե պայուսակների վրա և առաջարկում տպագրության համար անհրաժեշտ հումք։
20 տարին մեզ համար կանգառ չէ։ Շարունակում ենք զարգացնել տեխնոլոգիաներն ու արտադրական հնարավորությունները, իսկ նոր կայքով ապրանքների ընտրությունն ու պատվերի հարցումը դարձնում ենք ավելի պարզ։ Զարգացնում ենք նաև 3D տպագրության նոր ուղղությունը։
Ձեր հաջողությունը մեր առավելությունն է։