Ի՞նչ է կորպորատիվ տպագրությունը
Կորպորատիվ տպագրությունը համարվում է մարքեթինգային ամենահզոր գործիքներից մեկը: Տպագրության այս ուղղությունն իրականացվում է ելնելով ընկերության ֆիրմային ոճի առանձնահատկություններից: Գաղտնիք չէ, որ նոր հաճախորդներ ձեռք բերելը յուրաքանչյուր ձեռներեցի առաջնային նպատակներից մեկն է, և այս հարցում կարևոր դեր են խաղում կորպորատիվ ինքնությունը կրող իրերը: Բացի այդ, նման պարագաները հրաշալի նվեր են գործընկերներին, աշխատակիցներին և հավատարիմ հաճախորդներին նվիրելու և Ձեր երախտագիտությունն արտահայտելու համար:
Ի՞նչ տպագրել կորպորատիվ փաթեթի շրջանակներում
Երևանում գտնվող Сontrol Print տպարանն իր հաճախորդներին առաջարկում է տոնական Gift Box-երի պատրաստում: Այստեղ կարող եք պատվիրել ֆիրմային տարբերանշանով տպագրված մի շարք իրեր, ինչպես օրինակ՝
- Կորպորատիվ գրիչներ և նոթատետրեր
- Բրենդային կրիչներ
- Power bank-եր
- Կրակայրիչներ
- Օրացույցներ
- Բաժակներ
- Տոպրակներ
- Փաթեթավորման տուփեր
- Ժապավեններ
Նվեր տուփերի արժեքը կախված է տուփի չափսերից և նախապես ընտրված պարունակությունից: